MONOLAB

Ժամանակակից ինքնադիմանկարների ստուդիա Երևանում, որտեղ կարող եք ստանալ պրոֆեսիոնալ լուսանկարներ առանց լուսանկարչի


  • ✨ Նայում եք հայելուն
  • 📸 Ընտրում իդեալական դիրք
  • 🎬 Սեղմում կոճակը
  • 💡 Ստուդիայի լուսավորությունը ստեղծում է հիանալի լուսանկարներ

Արդյունքը՝ բնական և անկաշկանդ կադրեր, որոնք ստանում եք նույն օրը

Ամրագրեք հիմա
Monolab Self-Portrait Studio Գրանցվեք ֆոտոսեսիայի առանց լուսանկարչի

Մեր մասին


Մենք ստեղծել ենք էսթետիկ և անվտանգ վայր՝ առանց հետաքրքրասեր հայացքների, որտեղ դուք կարող եք մենակ մնալ ինքներդ ձեզ հետ։

Այստեղ դուք կարող եք ոգեշնչվել, բացահայտել ինքներդ ձեզ, տեսնել ձեր գեղեցկությունն ու յուրահատկությունը։

Monolab-ը իդեալական է նաև ընկերների և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, անձնական կամ ընտանեկան լուսանկարներ ստանալու համար։ 

Monolab Self-Portrait Studio Գրանցվեք ֆոտոսեսիայի առանց լուսանկարչի
Monolab Self-Portrait Studio Գրանցվեք ֆոտոսեսիայի առանց լուսանկարչի
Monolab Self-Portrait Studio Գրանցվեք ֆոտոսեսիայի առանց լուսանկարչի
Monolab Self-Portrait Studio Գրանցվեք ֆոտոսեսիայի առանց լուսանկարչի

Ինչպե՞ս են անցնում նկարահանումները:

Ստուդիայում կա հայելի, որի հետևում տեսախցիկ է։ Դուք և՛ լուսանկարիչն եք, և՛ մոդելը՝ կառավարելով նկարահանումները փոքր հեռակառավարման վահանակով։ Դուք կարող եք ներսից փակվել սենյակի դուռը և վայելել ընթացքը։

01/

Ադմինիստրատորը դիմավորում է ձեզ, առաջարկում հյուրասիրություն և խմիչքներ։

Բացատրում է, թե ինչպե՞ս օգտագործել սարքավորումները և ներկայացնում այլ մանրամասներ։

02/

Նայում եք հայելու մեջ, ընտրում լավ դիրք, սեղմում վահանակը և լուսանկարում։

Լուսանկարների քանակը սահմանափակ չէ, փորձե՛ք տարբեր դիրքեր և եղե՛ք ազատ ձեր զգացմունքների մեջ։

03/

Ստուդիայում կարող եք գտնել “Ալիսա” բարձրախ ՝ երաժշտությունն ապահովելու համար, օդափոխիչ և շտատիվ։

04/

Լուսանկարները մշակվում են ավտոմատ կերպով

Լուսանկարները ուղարկվում են ձեզ 24 ժամվա ընթացքում։ 

Monolab Self-Portrait Studio Գրանցվեք ֆոտոսեսիայի առանց լուսանկարչի

Արժեքներ

  • 45 րոպե (հարմար է մեկ կամ երկու հոգու համար) — 20.000 դր
  • 90 րոպե (եթե երկուսից ավել եք) — 35.000 դր
  • 20 րոպե (հարմար է բիզնես լուսանկարներ ստանալու համար, քանի որ դրանք ավելի արագ են) — 15.000 դր

Ինչու՞ գալ MONOLAB

01/ Բացահայտի՛ր քեզ

Միայն դու, հայելի և վահանակ: Monolab-ում դու կարող ես լինել ինքդ քեզ հետ, բացահայտել և ազատորեն ցույց տալ զգացմունքներդ

02/Կազմակերպի՛ր ֆոտո հանդիպում

Կարող ես անակնկալ անել քո սիրելի մարդուն։ Monolab-ում ռոմանտիկ մթնոլորտ ստեղծելy հեշտ է, կարևորը ձեր անկեղծ զգացմունքներն են:

03/ Ստեղծի՛ր կոնտետ սոցիալական ցանցերի համար։

Անհնար է չկիսվել ստացված գեղեցիկ կադրերով

04/ Եկե՛ք սիրելիների հետ

Այստեղ դուք կարող եք լինել լիովին ազատ: Առանց ավելորդ հայացքների՝ նույնիսկ ամենաամաչկոտ ծնողները կամ ամենաթերահավատ ամուսինները կվայելեն ամբողջ ընթացքը։

05/ Ունեցի՛ր Ֆոտոշարք սիրելի ընտանի կենդանու հետ

Բերե՛ք ձեր ընտանի կոնդանուն Monolab և ստեղծե՛ք ջերմ ու անկրկնելի լուսանկարներ

06/ Ստացի՛ր պրոֆեսիոնալ բիզնես լուսանկարներ

Ձեր գործնական կերպարը կարևոր է։ Monolab-ում կարող ես ստանալ լուսանկարներ, որոնք կօգննեն ձեզ ներկայանալ ինքնավստահ և պրոֆեսիոնալ

07/ Հավաքաի՛ր Ֆոտոխրոնիկա

Ստեղծե՛ք գեղեցիկ ավանդույթ՝ այցելեք Monolab ամեն տարի ձեր ծննդյան օրը կամ ֆիքսեք, թե ինչպես են մեծանում ձեր երեխաները՝ պահելով հիշողությունները լուսանկարների մեջ։

08/ Փորձի՛ր նոր ժամանց

Եթե արդեն եղել եք Երևանի բոլոր սրճարաններում, փորձեք նոր արկած։ Եկե՛ք Monolab՝ լիցքաթափվելու և ինքներդ ձեզ նորովի բացահայտելու համար։

Monolab Self-Portrait Studio Գրանցվեք ֆոտոսեսիայի առանց լուսանկարչի

Ինչպե՞ս հասնել ստուդիա:

Մենք գտնվում ենք Օպերայի հարևանությամբ, մեզ կարող եք գտնել Սպենդարյան 5 հասցեում։ Մուտքը սև դռնով։ Զանգահարեք մեզ (055790090) և մենք կհանդիպենք ձեզ։

Ինչպե՞ս է ընթանում ֆոտոսեսիան Monolab-ում

1. Ադմինիստրատորը կդիմավորի ձեզ և կուղեկցի ստուդիա

2. Նա կբացատի, թե որտե՞ղ կանգնել, որտե՞ղ նայել և ինչպե՞ս ճիշտ օգտագործել հեռակառավարման վահանակը, որպեսզի բոլոր լուսանկարները ստացվեն ամբողջական

3. Ստուդիայում կա օդափոխիչ, որով կարող ես ստեղծել քամու էֆֆեկտ և ունենալ հետաքրքիր լուսանկարներ

4. Դուք կարող եք օգտվել “Ալիսա” բարձրախոսից՝ երաժշտություն միացնելու համար

5. Երբ ձեր ժամանակը ավարտվի, պետք է պատրաստվեք դուրս գալուն, որպեսզի ադմինիստրատորը հասցնի ստուդիան պատրաստել հաջորդ նկարահանման համար։

6. Սպիտակ Ֆոնին կարող եք կանգնել ոտաբոբիկ, մաքուր գուլպաներով, կա՛մ ներբանները հատուկ ժապավենով ծածկելով (ադմինիստարոտը կտա անհրաժեշտ պարագաները)։

7. Ստուդիայի դուռը հնարավոր է փակել ներսից՝ ապահովելով ամբողջական ազատություն

8. Ձեր նկարները կստանաք 24 ժամվա ընթացքում այն համար կամ էլ․ հասցեով, որը նշել եք ամրագրելիս։ 

Տեղում կարող եք ընտրել լուսանկարների մշակման տարբերակը՝ գունավոր կամ սև ու սպիտակ։

Քանի՞ հոգի կարող է մասնակցել նկարահանումներին։

Լուսանկարներում հեշտությամբ կարող են տեղավորվեր 5 և ավել մարդ

Կոշիկները փոխել անհրաժե՞ շտ է

Կարող եք լուսանկարվել ոտաբոբիկ, գուլպաներով, մաքուր փոխված կոշիկներով, որի ներբանները պետք է ծածկված լինեն ժապավենով, մենք կտրամադրենք այն և կօգնենք ծածկել այն։

Դրսի կոշիկներով հնարավոր չի լինի լուսանկարվել, քանի որ ֆոնը հեշտությամբ կեղտոտվում է

Ինչպե՞ս չեղարկել կամ տեղափոխել նկարահանումը

Նկարահանման տեղափոխումը կամ չեղարկումը հնարավոր է ամրագրումից 24 ժամ առաջ:

Քանի՞ լուսանկար կստացվի ֆոտոշարքի արդյունքում:

Լուսանկարների քանակի սահմանափակում չկա, միջինը կազմում է մոտ 400 լուսանկար:

Ե՞րբ և ինչպե՞ս կստանամ լուսանկարները

24 ժամվա ընթացքում դուք կստանաք հղումը: Լուսանկարները կպահվեն այնտեղ 7 օր:

Ինչպե՞ս պատրաստվել լուսանկարահանմանը

Այստեղ մենք հավաքել ենք մի քանի խորհուրդ

Ունե՞ք կայանատեղի

Ցանկության դեպքում կարող ենք բացել բակի մուտքը

Կարո՞ղ եմ ընտանի կենդանուս բերել նկարահանման։

Իհարկե՛։Մենք սիրով կընդունենք ձեր կենդանիներին։ Խնդրում ենք նախապես պայմանավորվել մեզ հետ հեռախոսով։

Դուք միայն սպիտակ ֆոն ունե՞ք

Այժմ մեր ստուդիայում հասանելի է միայն սպիտակ ֆոնը, բայց շուտով կավելանան նաև սև և սեզոնային գունավոր ֆոներ։

45 րոպեն բավակա՞ն է ֆոտոսեսիայի համար։

45 րոպե իդեալական է, եթե․

  • Ունեք նախապես մտածված կերպար և պարզապես ցանկանում եք ֆիքսել պահը։
  •  Լուսանկարվում եք փոքր երեխայի հետ, ով երկար չի դիմանա նկարահանումին։
  • Ցանկանում եք արագ ու յուրահատուկ նվեր պատրաստել։

Ամրագրեք ավելի երկար եթե․

  • Պլանավորում եք լինել մի քանի կերպարում
  •   Նկարահանմանը մասնակցելու է 4 կամ ավելի հոգի
  •  Ընկերոջ կամ ընկերուհու հետ ցանկանում եք լուսանկարվել ինչպես միասին, այնպես էլ առանձին։
  • Գալիս գործընկերների հետ խմբակային նկարահանման համար։

Ձեր հարմարավետության համար միշտ կարող եք ընտրել համապատասխան տարբերակը։